Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին» պաստառներով և «ազատությո՛ւն» վանկարկումներով նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանից վերջ տալ անօրինական գործողություններին։
«Հայաստանը լեփ-լեցուն է քաղբանտարկյալներով։ Այս ամենը խոսում է մի բանի մասին՝ ՀՀ վարչապետը գործում է բացառապես իր վախերի շրջանակում։ Նա, վախենալով իր աթոռը կորցնելուց, զրկում է մարդկանց խոսքի ազատությունից»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։