Սյունյաց թեմի առաջնորդ Մուշեղ Սրբազանը մարտի 13-ին կրկին հրավիրվել է Քննչական կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ քննչական գործողությունը վերաբերում էր լրացուցիչ ցուցմունք տալուն, և, որպես այդպիսին, որևիցե նորություն չհայտնվեց քրեական գործի շրջանակներում։
Նա hայտնեց, որ Մուշեղ Սրբազանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալուց։
«Ենթադրում ենք, որ այսօրվա հրատապ ցուցմունք տալու անհրաժեշտությունը ծագել է այսօրվա Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի պատճառով, որովհետև ինձ առավոտյան ժամը 10-ից սկսած անընդհատ զանգահարել են և խնդրել, որպեսզի մի քանի ժամվա մեջ ներկայանանք»,- ասում է փաստաբանը։
Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։
Փաստաբանի խոսքով՝ այսօր Քննչական կոմիտե են կանչվել նաև այլ սրբազաններ։