Հետևեք մեզ։

Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին

19:39, 13 մարտ 2026
Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին

Հակակոռուպցիոն դատարանի մոտից ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։

Նշենք, որ այս պահին Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ են հավաքվել Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու Սամվել Կարապետյանին։ Այստեղ է նաև Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը, նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դատարանն այս պահին քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։ Այստեղ մեծ թվով ոստիկաններ են բերվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները