«Առաջարկ Հայաստանին» հարթակը դարձել է միավորող ու համախմբող հարթակ, «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը։
«Մենք առաջարկում ենք այնպիսի հայեցակարգեր, որոնք միտված են Հայաստանի տնտեսական վերածննդին ու կայուն ապագային»,- ասաց նա։
Իսայանի խոսքով՝ այսօր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակը մի շարք խնդիրներ են արձանագրում, որոնք նաև տնտեսական տարբեր ոլոտներում թողնում են իրենց ազդեցությունը։