Հետևեք մեզ։

Մարտի 12-ից որոնվող քաղաքացու դին հայտնաբերվել է Աղբյուրակ ջրամբարում

13:36, 14 մարտ 2026
Մարտի 12-ից որոնվող քաղաքացու դին հայտնաբերվել է Աղբյուրակ ջրամբարում

Մարտի 12-ին, ժամը 10։48-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։

Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։

Կատարվում է նախաքննություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները