Հետևեք մեզ։

Շատ եմ խնդրում այլևս կնոջս շուն չտալ, մեր տանն էլ տեղ չկա․ Ավինյան

11:50, 16 մարտ 2026
Շատ եմ խնդրում այլևս կնոջս շուն չտալ, մեր տանն էլ տեղ չկա․ Ավինյան

4140 թափառող կենդանի 2025 թվականին տեղափոխվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի կլինիկա։ Այս մասին հայտարարել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Նախնական հետազոտություններից վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուց հետո 2703 թափառող շներ ստերջացվել ու պատվաստվել են կատաղության դեմ։ 671 ստերջացված կենդանի վերապատվաստվել են կատաղության դեմ»,-հայտարարել է Առաքելյանը։

Նա նաև հայտնել է, որ տարվա ընթացքում 83 կենդանու հանձնել են որդեգրության։

Ավինյանը նշել է, որ 83 շներից մեկին որդեգրել է հենց իր ընտանիքը և կատակել է, թե այլևս իր կնոջը շուն չտան, քանի որ տանն այլևս տեղ չկա։

«Շատ եմ խնդրում այլևս կնոջս շուն չտալ, մեր տանն էլ տեղ չկա։ 3-ն են նրանք արդեն»,-ասել է Ավինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները