Հետևեք մեզ։

Մեկ տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է. News.am

12:30, 16 մարտ 2026
Մեկ տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է. News.am

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։

ՆԳՆ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Թե ով է ձերբակալվածը, ՆԳՆ Ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին։

 

Աելի վաղ, shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները