Չիտայում 1,5 տարեկան երեխայի մայրը դիմել է ոստիկանություն՝ նրա անհետացման մասին հայտարարությամբ:
Նրա խոսքով, տղան անհետացել է մեքենայով համատեղ ճանապարհորդությունից հետո։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխան, ով ամրակապված չի եղել, բացել է մեքենայի հետևի դուռը և ճանապարհին ընկել դուրս։ Մայրը չի նկատել կատարվածը։ Երեխան այդ ամբողջ ընթացքում հիվանդանոցում է եղել, ուր տեղափոխվել է վնասվածքներով։
Իրավապահները, ինչպես նաև անչափահասների հարցերով հանձնաժողովը այժմ հետաքննում են կատարվածը։