Հետևեք մեզ։

Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանից Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար

14:16, 16 մարտ 2026
Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանից Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար։

Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանք աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը՝ գրառման մեջ նշելով նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները