Հետևեք մեզ։

Փաշինյանը տիկնոջ հետ ծանոթացել է Վալմարի ստեղծագործություններին (լուսանկարներ)

21:30, 26 հունիս 2023
Փաշինյանը տիկնոջ հետ ծանոթացել է Վալմարի ստեղծագործություններին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ:

 

Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին:

 

Ցուցասրահը ներկայացնում է Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։

 

Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: