Հետևեք մեզ։

Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն իր դիմումի հիման վրա ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից․ Մայր Աթոռ

16:58, 16 մարտ 2026
Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն իր դիմումի հիման վրա ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից․ Մայր Աթոռ
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Հայտնում է Մայր Աթոռը։
 
Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները