Ես իմ կյանքի բոլոր ճակատամարտերը հաղթել եմ, սա էլ կհաղթեմ. լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։
««Ուրախ ավտոբուս»-ը փոխել է երաժշտությունը, հիմա թալանողը Ռուզաննա Խաչատրյանն է։ 2018 թվականից առայսօր բազմաթիվ դրվագներով ասվում է՝ Սեյրան Օհանյանը այս է տարել, այն է տարել։ Ինչպես տեսնում եք՝ նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա թալանողը Ռուզաննա Խաչատրյանն է։ Ես հաճույքով ու արժանապատիվ ընդունել եմ այդ մարտահրավերը»,- նշել է նա:
« Ես գիտեմ՝ ենթադրում եմ, որ 2023 թվականին պատվեր է եղել, որ իմ վրա քրեական գործ հարուցեն։ Չեմ կարող ասել՝ ինչու. գուցե ես ունեմ քաղաքական հայացքներ, գուցե ունեմ կերպար, գուցե Մասիսն իմ սրտում է, Արցախն էլ իմ հոգում։ Անկեղծ ասած՝ ուսադիրներով անձնավորությանը հարցրել եմ, թե ուր է դատարանի վճիռը։ Ինչպե՞ս կարող է ինձ մեղադրեն ինչ-որ մեկի գույքը չհայտարարագրելու համար»,- նշել է նա։