Հետևեք մեզ։

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

21:39, 26 հունիս 2023
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

 

Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն:

 

Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանը, ազատվելով Ուկրաինայի Հայոց թեմում իր ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում:

 

Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում: 

 

Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, ազատվելով Քահանայից Պատրաստման Լսարանի տեսչի պաշտոնից, ծառայության է կոչվել Ուկրաինայի Հայոց թեմում:

 

Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: