Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասում փլուզվել է ջերմոցի պատը, փրկարարները փլատակներից դուրս են բերել արգելափակված քաղաքացուն։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից։
«Փլուզվել է Կարենիս գյուղի Չարենցի խճուղու մոտակայքում գտնվող ջերմոցի պատը․ քաղաքացին մասամբ հայտնվել է փլատակներում։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։