Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։
Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։
Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք։