Հետևեք մեզ։

Չեմ ասել, որ շինարարական խնդիրների համար է Հայոց ցեղասպանության թանգարան–իստիտուտի տնօրենին ազատվել աշխատանքից․ Ժաննա Անդրեասյան

12:10, 17 մարտ 2026
Չեմ ասել, որ շինարարական խնդիրների համար է Հայոց ցեղասպանության թանգարան–իստիտուտի տնօրենին ազատվել աշխատանքից․ Ժաննա Անդրեասյան

Ինձ համար հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ. ԿԳՄՍ նապարարը առաջին անգամ խոսել է Էդիտա Գզոյանին պաշտոնից ազատելու մասին։

ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում Ժաննա Անդրեսյանը պնդեց, թե չի ասել, որ շինարարական խնդիրների համար է Հայոց ցեղասպանության թանգարան–իստիտուտի տնօրենին ազատել աշխատանքից, այլ առաջ տարավ Փաշինյանի թեզը։

«Կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»,– հայտարարեց նախարարը։

Թանգարանի տնօրենին դիմում գրել է Փաշինյանի որոշմամբ, որովհետև նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից խոսել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները