Wildberries օնլայն առևտրի հարթակը խոտանով ապրանքների վերադարձի համար առաքման արժեքն այլևս չի գանձի, նշված է ընկերության հաղորդագրությունում։
«Եթե գնորդը նկատել է, որ իրեն սխալ ապրանքն են ուղարկել կամ ուղարկված ապրանքը խոտան ունի, անհրաժեշտ է դիմել հանձնման կետի մենեջերին։ Նա կստուգի ապրանքը և համապատասխան նշում կանի, որից հետո խոտանված, սխալ ուղարկված կամ ոչ ամբողջական հավաքածու հանդիսացող ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի»,- հայտնում է ընկերությունը։