Հետևեք մեզ։

Ձերբակալել են հինգ երեխայի մորը, զոհված զինծառայողի քրոջը՝ Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչի համար. փաստաբան

01:26, 18 մարտ 2026
Ձերբակալել են հինգ երեխայի մորը, զոհված զինծառայողի քրոջը՝ Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչի համար. փաստաբան

Քիչ առաջ հինգ երեխաների ներկայությամբ, որից երեքը՝ մանկահասակ, Նոր Հաճնում գտնվող իր բնակարանից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ձերբակալելու պատճառը ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչն է»,- ասաց Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ կինը քաղաքական ռեպրեսիաների է ենթարկվում քաղաքական իր հայացքի համար. «Մանավանդ թիրախ են արցախցիները։ Ինչպե՞ս կարելի է այս ժամին բերման ենթարկել կնոջը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները