Հետևեք մեզ։

Անչափահաս երեխաների մայրն արդեն տանն է. նրան վաղը նորից հարցաքննության են կանչել. Գեղամ Մանուկյան

01:31, 18 մարտ 2026
Անչափահաս երեխաների մայրն արդեն տանն է. նրան վաղը նորից հարցաքննության են կանչել. Գեղամ Մանուկյան

Նոր Հաճնի իր տնից ձերբակալված արցախցի զոհված զինծառայողի քույրը, որն անչափահաս երեխաների մայր է, այժմ տանն է, նրան վաղը նորից հարցաքննության են կանչել։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը մանկահասակ) Նոր Հաճնում գտնվող իր բնակվայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին էին տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։

Ձերբակալելու պատճառը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները