Հետևեք մեզ։

Ես կարծում եմ՝ Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ. Գալյան

12:33, 18 մարտ 2026
Ես կարծում եմ՝ Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության տեքստը հնարավոր է հրապարակվի մինչև ընտրություններ։

«Մենք հրապարակելու ենք տեքստը, և այդ ժամանակ ակնհայտ կլինի՝ ինչ դրույթներ են շարունակելու մնալ և ինչ դրույթներ այլևս չեն լինի»,- ասել է նա։

«Մենք ինտենսիվ ենք աշխատում, որ հրապարակումը լինի օր առաջ։ Ես կարծում եմ՝ Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ»,- նշել է նախարարը։

Խոսելով Անկախության հռչակագրի մասին՝ նա ասել է, որ այն պատմական փաստ է. «Այն ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է։ Չնայած պատմական փաստաթուղթ է և իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, այն պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում։ Եվ այդ սկզբունքներով առաջնորդվելով՝ Սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա և շեշտադրի պետության շարունակականությունը՝ խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելություն։ Այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու Սահմանադրությունը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները