Հետևեք մեզ։

Այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ, իսկ Անկախության հռչակագրի հղումը ներածության մեջ է. Գալյան

13:18, 18 մարտ 2026
Այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ, իսկ Անկախության հռչակագրի հղումը ներածության մեջ է. Գալյան

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նոր Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումներին՝ պարզաբանելով, որ այս պահին ներկայացված տարբերակում ներածությունը ներառված չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին՝ արդյոք նոր Սահմանադրության տեքստից հանվել է Անկախության հռչակագրի հղումը, նախարարն արձագանքեց, որ դեռևս վերջնական որոշում չկա, և հարցը գտնվում է քննարկման փուլում։

 

«Սահմանադրական բարեփոխումների խորհրդում դեռ չենք քննարկել և, ուրեմն, պատասխանել ուղիղ ձեր հարցին` չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք առաջարկել են խորհրդին, քննարկելուց հետո անպայման ձեզ էլ տեղյակ կպահենք»,- նշեց Գալյանը։

Նա ընդգծեց, որ ներկայումս շրջանառվող նախագծի տեքստում առհասարակ ներածություն չի եղել, իսկ Անկախության հռչակագրի հղումը հենց ներածության մասում է նախատեսվում։

«Այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ, իսկ Անկախության հռչակագրի հղումը ներածության մեջ է։ Դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ»,- ասաց նախարարը։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ քննարկումները շարունակվում են ինչպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, այնպես էլ քաղաքական թիմի ներսում, և որևէ վերջնական ձևակերպում դեռ չկա։

«Ես, ընդհանրապես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի՝ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում՝ ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված»,- ընդգծեց նա։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները