Շատ կարևոր է, որ օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան․ այս մասին հայտարարել է Փաշինյանը՝ Ղարաբաղից տեղահանվածների հիմնախնդիրներին նվիրված համաժողովում։
«Պետք է աջակցենք, որ նրանք ստանան ՀՀ քաղաքացիություն, տնավորվեն ՀՀ-ում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ»,-նշել է նա։