Հետևեք մեզ։

Այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ․ Բագրատ սրբազանի փաստաբանը՝ դատախազությանը

16:35, 18 մարտ 2026
Այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ․ Բագրատ սրբազանի փաստաբանը՝ դատախազությանը

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Քանի որ Դատախազությունն էլ մի խրոխտ տեքստ տարածեց այն ենթատեքստով, որ Բագրատ Սրբազանին իբր «զորանոց» է օտարվել, պատասխանեմ միանգամից՝ առանց երկար բարակ ծամծմելու։

Անկախ Հայաստանի պատմության մեջ այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ։ Գույքի «հատուկ նշանակության» նշումը ժառանգվել է ԽՍՀՄ-ից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խորհրդային ժամանակներում այդտեղ հակակարկտային կայաններ են եղել։

Նկարում «զորանոցն» ու այն մարդիկ են, ովքեր ուրախ էին սահմանամերձ համայնքում հիմնված նոր աշխատատեղ ու արտադրություն տեսնել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները