Հետևեք մեզ։

2019-ին ես բանակցային պրոցեսն անվանում էի պատերազմական կոնվեյեր․ Փաշինյան

10:44, 27 հունիս 2023
2019-ին ես բանակցային պրոցեսն անվանում էի պատերազմական կոնվեյեր․ Փաշինյան

 

2018-ից հետո առաջին բանը, որ արել եմ, ուսումնասիրել եմ Արցխայան հարցի բանակցային գործընթացը։ Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«2019 թվականին ես բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, տրամաբանությունը հետևյալն էր․ «Տուր ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով», սա է եղել իմ ընկալումը»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ խոստովանում է, որ չի կարողացել կանգնեցնել կոնվեյերը։