Կա վարկած, որ օրինակ, նույն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապ ունեն բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, տարածքների փոխանակման հայեցակարգի հետ։
Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
«Սա վարկած է, որը մինչ օրս քրեաիրավական առումով ապացուցված ու հիմնավորված չէ, բայց չի էլ բացառվում, որ կարող է քննության առարկա դառնալ»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 1994թ.-ին՝ զինադադարի հաստատումից հետո 20 տարվա ընթացքում Ադրբեջանի բնակչությունը համարյա կրկնապատկվել է, ՀՀ բնակչությունը էականորեն նվազել:
«Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչու այդ հաղթանակի արդյունքում ՀՀ բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց, ինչու այդ հաղթանակի արդյունքում տնտեսական մրցակցության մեջ չկարողացավ հաղթել Ադրբեջանին»,-ասաց նա։