Հետևեք մեզ։

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

11:06, 19 մարտ 2026
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Սաուդյան Արաբիայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ:

Նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կարևորությունը։ Կողմերն ընդգծել են համակարգված գործելու անհրաժեշտությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները