Հետևեք մեզ։

Երևանում մի շարք փողոցներ կնորոգվեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ

12:39, 19 մարտ 2026
Երևանում մի շարք փողոցներ կնորոգվեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ

Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն, քանի որ մայիսին Երևանում նախատեսվում է անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

Կառավարության որոշմամբ, փողոցների միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն Կենտրոն վարչական շրջանի հետևյալ հատվածներում.

Երևան քաղաքի Բուզանդի փողոցի (Բուզանդ փ. – Քոչինյան փ. խաչմերուկից մինչև Բուզանդ փ. – Աբովյան փ. Խաչմերուկ),

Երևան քաղաքի Պարոնյան փողոցի (Պարոնյան փ. - Մաշտոցի պ. խաչմերուկից մինչև Պարոնյան փ. - Դեմիրճյան փ. խաչմերուկ),

Երևան քաղաքի Պռոշյան փողոցի (Պռոշյան փ. - Դեմիրճյան փ. խաչմերուկից մինչև Պռոշյան փ. - Բաղրամյան պ. խաչմերուկ),

Երևան քաղաքի Սարյան փողոցի (Մաշտոցի պ. – Սարյան փ. խաչմերուկից մինչև Թումանյան փ. – Սարյան փ. խաչմերուկ):

Վերլուծական

Ամենաընթերցվածները