Հետևեք մեզ։

Արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստան, որովհետև համայնքը տեսնում է, որ Կառավարությունը մեծ ներդրումներ է անում. Փաշինյան

12:46, 19 մարտ 2026
Արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստան, որովհետև համայնքը տեսնում է, որ Կառավարությունը մեծ ներդրումներ է անում. Փաշինյան

Հայաստանի կառավարությունն առողջապահությունը երկրում դարձնում է ինդուստրիա։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր առողջապահությունը մեր երկրում դարձնում ենք ինդուստրիա։ Ինչպես և կանխատեսում էինք, մեծ ներդրումներ են այսօր։ Արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստան, որովհետև համայնքը տեսնում է, որ Կառավարությունը մեծ ներդրումներ է անում։ Ընդ որում, այդ ներդրումները ոչ թե մեկանգամյա են, այլ համակարգված ու  ռազմավարական ներդրումներ են։ Ես հիմա ուրախ եմ արձանագրել, որ, օրինակ, առողջության ապահովագրության հարցում մենք ունենք որոշակի վստահություն, որ մենք այլևս հին համակարգերի վերադարձ չենք ունենալու, որովհետև մարզային այցելություններից էլ տեսնում ենք, որ համակարգը սկսել է ապրել»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Առաջին փուլով առողջության ապահովագրության շահառու են դարձել 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները, մինչև 18 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք։ Համակարգի ամբողջական ներդրումը նախատեսում է ավարտել 2028 թվականին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները