Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե «պատերազմի կուսակցություններ» ասելով ինչ է նկատի ունեցել։
«Պատերազմի կուսակցությունն ամեն օրվա հետ դառնում է ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և շրջանակները ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը, սա շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է՝ ՀՀ-ի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա պնդեց, որ նրանցից ոմանք չեն էլ հասկանում՝ ինչ են ասում․ «Այն տեքստերը, որ ասում են, ուրիշ տեղ են գրված, և իրենք կարդացողի կարգավիճակում են։ Առավել ևս իրենց խոսացածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է ՀՀ-ում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնեն»,-ասաց նա և պնդեց, որ իր հայտարարությունից հետո ավելի է ահագնացել։