Հետևեք մեզ։

Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

14:58, 19 մարտ 2026
Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-23-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում Մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-23-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները