Հետևեք մեզ։

Կասեցվել է Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

15:32, 19 մարտ 2026
Կասեցվել է Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր:
Անհամապատասխանությունները փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները:
Այսպես՝
 
 
խոհանոցը ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված բավարար քանակությամբ լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ինչպես նաև արհեստական օդափոխության համակարգերով,
 
 
հատակների ու պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ախտահանվող նյութերից,
 
 
առաստաղները կառուցված և նախագծված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները