Հետևեք մեզ։

Երևանում մայրը բռնություն է կիրառել 3–ամյա երեխայի նկատմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:25, 19 մարտ 2026
Երևանում մայրը բռնություն է կիրառել 3–ամյա երեխայի նկատմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում մայրը բռնություն է կիրառել 3–ամյա երեխայի նկատմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական կոմիտեից @ArmeniaSputnik–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործությունը հոդվածով։

Ավելի վաղ, shamshyan.com–ը գրել էր՝ մարտի 12-ին Երևանի հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից վայր գցել, քարշ տվել սենյակում։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները