ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը հավատացնում է, թե նեղացած չէ, որ ՔՊ վարչության որոշմամբ չեղարկվել է իր թեկնածությունն ու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու։
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք խարդախության հետևանք է, որ իր թեկնածությունը չեղարկվել է։
«Ես խարդախ մարդ չեմ, ինձ ճանաչողները լավ գիտեն»,- ասաց նա՝ հերքելով, թե կեղծիքների է դիմել, ինչի հետևանքով էլ շատ ձայներ է ստացել։