Հետևեք մեզ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է 7 ակումբի մինչև 2 մլն դրամի չափով

11:36, 27 հունիս 2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է 7 ակումբի մինչև 2 մլն դրամի չափով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտեն տուգանել է «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ին, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ին, «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «Նոա ՖԱ» ՀԿ-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով սահմանված չափանիշներին չբավարարելու համար։

Նշված ակումբները տուգանվել են մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2,000,000 ՀՀ դրամի չափով։