Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։ @ArmeniaSputnik-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմից այս պահի դրությամբ որևէ միջնորդություն չենք ստացել»,- նշեցին ՔԿ-ից։
Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման պատճառով նրա ելքը Հայաստանից արգելված է։