Հետևեք մեզ։

Եթե Փաշինյանը Հայաստանում իշխանության փոփոխությունը պայմանավորում է պատերազմի լինելու հետ, ինչպես կարող է խոսել խաղաղության դարաշրջանի մասին․ Քրիստինե Վարդանյան

14:11, 20 մարտ 2026
Եթե Փաշինյանը Հայաստանում իշխանության փոփոխությունը պայմանավորում է պատերազմի լինելու հետ, ինչպես կարող է խոսել խաղաղության դարաշրջանի մասին․ Քրիստինե Վարդանյան

Ինձ հետաքրքիր է՝ եթե Փաշինյանը գիտի, թե Հայաստանի վրա երբ է պատերազմ լինելու, ինչպես է խոսում խաղաղության դարաշրջանի մասին։ Այդ երկուսը իրար չեն հակասո՞ւմ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության փոփոխությունը պայմանավորում է պատերազմի լինելու հետ, ինչպես կարող է խոսել խաղաղության դարաշրջանի մասին։ Դա խոստովանություն է, որ իր բերած խաղաղության օրակարգը ոչ թե կեղծ է, այլ չկա։ Այս մասին ճեպազրույցում ասել է Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

Նա նաև հարց բարձրացրեց՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ ով պայքարում է, որ գա իշխանության և կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի, դա ինչպե՞ս կարող է լինել։
 
 
«Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ոչ սկսվել է Փաշինյանով, ոչ ավարտվում է»,- նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները