Հետևեք մեզ։

Շրջանառվող փաստաթուղթը նոր Սահմանադրության հրապարակվելիք նախագիծը չէ․ Արդարադատության նախարարություն

15:02, 20 մարտ 2026
Շրջանառվող փաստաթուղթը նոր Սահմանադրության հրապարակվելիք նախագիծը չէ․ Արդարադատության նախարարություն

Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Հայաստանի արդարադատության նախարարությունից՝ անդրադառնալով լրատվականներից մեկի հրապարակմանը,

 

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ: Ըստ այդմ, առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ՝ սևագիր տարբերակներ, գործող Սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ»,– հայտարարել են նախարարությունից՝ կոչ անելով առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և սպասել նոր Սահմանադրության  նախագծի պաշտոնական հրապարակմանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները