Այսօր՝ հունիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության վերջին հանդիսավոր նիստը։
Նիստին մասնակցում էին ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները։
Նախարար Փամբուխչյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց ԱԻՆ աշխատակազմին՝ ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար։ Գերատեսչության ղեկավարը հատուկ ընդգծեց իր ղեկավարման օրոք իրականացված համատեղ աշխատանքի և ձեռքբերումների արդյունքները՝ հույս հայնտնելով, որ ԱԻՆ փորձառու աշխատակիցները շատ մոտ ապագայում կկարողանան համալրել պետական այլ մարմինների շարքերը՝ գրանցելով նորանոր հաջողություններ։
Նիստի ավարտին ԱԻՆ ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով պարգևատրվեցին «Համագործակցություն հանուն փրկության», «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով, «Օգնություն, արիություն, փրկություն» հուշամեդալով, պատվոգրերով և հուշանվերներով։