Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Հայաստանի պետական մարմինները շարունակում են գնահատել հնարավոր ռիսկերը և իրականացնել անհրաժեշտ գործողություններ։
Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանում տեղի ունեցող պատերազմը վտանգներ ստեղծու՞մ է Հայաստանի խաղաղության համար, Գրիգորյանը պատասխանեց․
«Հայաստանի պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում»։