Արա Ֆիդանյանը մարտի 23-ից կնշանակվի Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝ Հաագա)։ Այս մասին որոշումն այսօր՝ մարտի 20-ին, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ֆիդանյանը մինչեւ այս զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։