Հետևեք մեզ։

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով․ Փաշինյանը շնորհավորել է քրդական համայնքի Նավրոզը

10:53, 21 մարտ 2026
Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով․ Փաշինյանը շնորհավորել է քրդական համայնքի Նավրոզը

Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

 

Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին:

 

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով:

 

Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում:

 

Քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

 

Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: Շնորհավոր Նավրոզ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները