Հետևեք մեզ։

Մենք ձևավորել ենք բաց ու հասանելի հարթակներ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ազատ խոսել․ Գագիկ Ծառուկյանը ներկա է եղել Ավանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացմանը (տեսանյութ)

11:18, 21 մարտ 2026
Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը․ այս մասին հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
 
 
«Մենք ձևավորել ենք բաց ու հասանելի հարթակներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատ խոսել իր խնդիրների մասին, կիսվել մտահոգություններով և մասնակցել դրանց լուծմանը։
 
 
Միայն ազգային համախմբմամբ կարող ենք ուղղել մեր մեջքը, վերականգնել մեր արժանապատվությունը և կառուցել այն հայրենիքը, որտեղ մարդն իրեն կզգա պաշտպանված և վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-նշել է նա։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները