Ընդդիմադիր դաշտում մենք ո՛չ հակառակորդներ ունենք, ո՛չ՝ մրցակիցներ, մեզնից ակնկալիքներ ունեցող քաղաքացիները քննադատելու տեղ ունեն, որովհետև դավաճանները շարունակում են մնալ իշխանության, թշնամին մոտենում է Երևանին։ Այս մասին ՀՅԴ-ականների նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ընդդիմությունն անելիք ունի ժողովրդին համախմբելու, համահայաստանյան, նույնիսկ համահայկական անհնազանդություն կազմակերպելու հարցում։ Մենք պարտավոր ենք դա անել։ Քննարկում ենք առաջիկայում «ի պաշտպանություն Արցախի» օրակարգով համահայաստանյան մեծ հանրահավաք կազմակերպելու հարցը։ Փողոցային պայքարի պասիվությունը թող չդիտարկվի, թե հարմարվել ենք։ Ավելի լավ պատրաստվելու խնդիր կա», - ասաց Սաղաթելյանը։