Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է։
Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Արաբկիր ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Նրան ծեծի է ենթարկել խորթ մայրը։ Նա կալանավորվել է 2 ամսով։