Վիրահայերը իրենց խոնարհումը բերեցին Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքի հոգեհանգստյան արարողությանը. այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:
«Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի առաջնորդությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, մարտի 21-ին, շաբաթ օրը թբիլիսահայերի թափորը քայլերթով ուղղվեց դեպի Սուրք Երրորդության տաճար և իր խոնարհումը բերեց Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի հրաժեշտի հոգեհանգստյան արարողությանը»: