Հետևեք մեզ։

ՀՀ-ու Ադրբեջանի միջև խաղաղությունն անամպ չէ, վերքերը թարմ են, Բաքվում պահվող անձինք ունենք. Միրզոյան

11:54, 23 մարտ 2026
ՀՀ-ու Ադրբեջանի միջև խաղաղությունն անամպ չէ, վերքերը թարմ են, Բաքվում պահվող անձինք ունենք. Միրզոյան

ՀՀ-ու Ադրբեջանի միջև խաղաղությունն անամպ չէ, վերքերը թարմ են, Բաքվում պահվող անձինք ունենք։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, վերքերը դեռ թարմ են, Բաքվի բանտերում պահվող անձինք, կան բազմաթիվ հումանիտար խնդիրներ, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանում, հոգեբանական մեծ տրավմա, որը հասարակությունն ունի, բայց ագրեսիան, միմյանց նկատմամբ թշնամությունը հասարակությունների, նաև երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչների տեքստերում նվազում է»,- ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները