Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝44-օրյա պատերազմի հանգամանքի քննող հանձնաժողովում ասել էր, որ դեռ պետք է ստուգի թե այդ մարդը, նկատի ունելով Մովսես Հակոբյանին, իրավունք ունեցել է «բունկերում» գտնվել, թե ոչ և որ ուսադիր կրելը չի նշանակում լինել այնտեղ, որտեղ ուղում է։ Այդ ժամանակ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետն էր։
Սրա վերաբերյալ Hayastan.news-ը մեկնաբանություն խնդրեց Մովսես Հակոբյանից։
-Պարոն Հակոբյան, լսե՞լ եք`Նիկոլ Փաշինյանն այսօր Ձեր մասով ինչ է ասել, որ դեռ պետք է ստուգվի` որքանո՞վ է իրավասու եղել Ձեր` այդ բունկերում գտնվելը, և որ` ամեն ուսադիրով լինել` դա դեռ չի նշանակում, որ ուր ուզես` կարող ես գնալ:
-Էդ մարդուն ուղարկեք, թող մանկապարտեզ գնա, որ կամաց-կամաց սովորելով գա, էլի. դպրոցն ավարտի, հետո գիտելիքներ ձեռք բերի, իմանա` ես որտեղ կարող եմ լինել, օրենքները կարդա, կանոնադրությունները կարողանա կարդալ։
-Իսկ կարգը ինչպե՞ս է, նույնիսկ եթե պաշտոնաթող եք այդ պահին, իրավունք ունե՞ք գտնվելու բունկերում:
-Ես կոնկրետ հոդվածով չեմ հիշում... Հիմա էլ իրավունք ունեմ ցանկացած տեղ մուտք գործել:
-Իսկ, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում Փաշինյանի այս հայտարարություններին, Ձեր` այնտեղ չգտնվելն ու իր կնոջ` այնտեղ գտնվելը շատ քննարկվեց...
-Չեմ մեկնաբանում, ընդհանրապես չեմ մեկնաբանում:
-Իսկ լսո՞ւմ եք ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը:
-Իհարկե ոչ, ես հո հիվա՞նդ չեմ, էն մարդկանց պետք է լսեմ, որոնք մասնագետներ են:
-Իսկ Ձեզ հրավիրե՞լ են քննիչը հանձնաժողով:
-Պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել, չեմ կարող ասել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ