Հետևեք մեզ։

Հայաստանի ԱԱԾ-ն ինձ դիմել է օգնության համար, ես, լինելով, խիստ ընդդիմադիր քաղաքացի, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, Հայաստանի մասին է, համաձայնել եմ․ Միրզոյան

13:41, 23 մարտ 2026
Հայաստանի ԱԱԾ-ն ինձ դիմել է օգնության համար, ես, լինելով, խիստ ընդդիմադիր քաղաքացի, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, Հայաստանի մասին է, համաձայնել եմ․ Միրզոյան

«Շատ որոշակի տարեթվի Հայաստանի ԱԱԾ-ն ինձ, որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության համար, ես, լինելով, խիստ ընդդիմադիր քաղաքացի, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, Հայաստանի մասին է, համաձայնել եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա` արձագանքելով ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկություններին։

Միրզոյանի խոսքով՝ կարճ ժամանակ անց ավարտվել է համագործակցությունը, և ինքը երբեք այս մասին չի էլ թաքցրել։

Նա համաձայն չէ, որ իրեն գործակալ են համարում, ինչպես դա անում են Եզրաս Սրբազանի դեպքում։

«Զուգահեռ տանել մի մարդու մեջ, ով այս իրավիճակում իր երկրի ԱԱԾ-ին փորձել է օգտակար լինել դրվագով ու մարդու մեջ, որ եղել է մի կայսրության գործակալ, այդ դեպքում մի քիչ բան է էլի...»,- ընդգծեց Միրզոյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները