Հետևեք մեզ։

Սահմանադրության տեքստի իրավական մասը ամբողջությամբ պատրաստ է, այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում․ Գալյան

14:14, 23 մարտ 2026
Սահմանադրության տեքստի իրավական մասը ամբողջությամբ պատրաստ է, այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում․ Գալյան

Նոր սահմանադրությամբ կառավարման կարգի փոփոխություն չի լինելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ես ստանձնել եմ պարտականություն պատրաստել տեքստը և մաս առ մաս ներկայացնել Քննարկման խորհրդին։ Այդպես էլ անում ենք։ Տեքստի իրավական մասը ամբողջությամբ պատրաստ է, այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում»,-ասաց Գալյանը։

Նա նշեց, որ պրոցեսը ստատիկ չէ, հրապարակումից հետո կշոշափեն հանրության տրամադրությունները, հրապարակումը չի նշանակում, որ աշխատանքները ավարտվել են։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին՝ Գալյանը նշեց, որ այն քաղաքական հայտարարություն է։ Ըստ նրա՝  նորմալ է, Փաշինյանի հայտարարությունը քաղաքական է, հայտարարում է այն, ինչ ճիշտ է գտնում, իսկ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներն էլ իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները