Հետևեք մեզ։

Չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից․ Գալյան

14:51, 23 մարտ 2026
Չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից․ Գալյան

Խնդրում եմ այլևս չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից. լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով մետրոյում միջադեպին, երբ Փաշինյանը երեխայի ներկայությամբ բղավում էր արցախցի կնոջ վրա՝ պնդելով, որ նրանք «փախել» են։

«Նախորդ շաբաթ ներառականության մասով մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի և եղբայրների պաշտպանությանը։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք հաստատվել են Հայաստանում և օգտվում են սոցիալական ծրագրերից։ Այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ, առհասարակ, վարած քաղաքականությունից, այլ ընդհակառակը՝ հոգատարություն, մեծ խնամք ու մեծ պատրաստակամություն աջակցելու»,- ասաց նա։

Անդրադառնալով միջադեպին, նա նշեց, որ հաջորդիվ վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված, և կարող եք, օրինակ, մեջբերել վարչապետի հրապարակումը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները